Հովհաննես Գաբուզյանը զբաղեցնում է առաջին տեղը

ԱՄՆ-ի Նեւադա քաղաքում անցկացվող շախմատի Հյուսիսամերիկյան բաց մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը:

Մեր գրոսմայստերը մեկնարկային երեք տուրերում տարել է նույնքան հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, ամերիկահայ Սամուել Սեւյանը, երրորդ տուրում անսպասելի պարտություն է կրել եւ այժմ 2 միավորով զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 120 հազար դոլար: Հաղթողը կպարգեւատրվի 10 հազար դոլարով: