Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Պողոսյանի առաջարկը չանցավ (տեսանյութ)

Քաղաքականություն
mihran

Կառավարության նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Գործադիրի քննարկմանն է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ անելու մասին նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց ստացած շահույթից եկամտահարկ չգանձել։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը` նշելով, որ հիմա էլ ունեն տարբեր գործիքներ, որոնցով հաշմանդամություն ունեցողներին տրվում են տարատեսակ արտոնություններ. «Այդ պատճառով կոչ կանենք ձեռնպահ մնալ օրենսդրական այդ փոփոխություններից»։