«Սասնա ծռեր»-ի անդամ Վիգեն Նազարյանին ազատ են արձակել

«Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ժամեր առաջ ԱԱԾ բերման ենթարկված Վիգեն Նազարյանին ազատ են արձակել։ Մանրամասներին դեռ չենք տիրապետում»։

Հիշեցնենքոր ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վիգեն Նազարյանին՝ «այլ երկրի համար աշխատելու» «պատճառաբանությամբ»: