Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի աշխարհի առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների խմբում է

Սպորտ
a1chess-rapid-27.12.

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 6-10-րդ տուրերը:   Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներն առայժմ հետին դիրքերում են գտնվում: Նրանցից ամենաբարձր արդյունքն այս պահին ունի 6,5 միավոր վաստակած Տիգրան Լ. Պետրոսյանը, որը զբաղեցնում է 23-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են 6-ական միավոր, Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ 5,5-ական, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 5 միավոր: Տասը տուրից հետո աղյուսակը 8 միավորով գլխավորում է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը:   Իսկ ահա կանանց առաջնությունում հաջող է հանդես գալիս մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որն այսօր կայացած հինգ պարտիայում տարավ երեք հաղթանակ, երկուսն ավարտեց ոչ-ոքի եւ վաստակած 7,5 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Նա միանձնյա առաջատար Ցզյու Վենցզյունից հետ է մնում կես միավորով: Մեր մյուս շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանն այժմ իր ակտիվում ունի 5,5 միավոր, Լիլիթ Գալոյանը՝ 4,5, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 4:   Վաղը տեղի կունենան մրցաշարի վերջին՝ 11-15-րդ տուրերը: