Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրիգոր Զոհրապ» գորգն ավելի քան 100 տարվա օտարությունից հետո վերադարձավ հայրենիք

Հասարակություն
zohrap1

Հայկական գորգի ազգային կենտրոնի հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել և Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակություն ունեցող գորգը:

«Գրիգոր Զոհրապ» գորգը խորհրդանշական ձեռբերում է Հայկական գորգի թանգարանի համար. այն ամփոփում է հայ ժողովրդի պատմության մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողությամբ:

Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է, և որքան էլ հայկական գորգարվեստը տարբեր է իրգույներովզարդանախշերով, խորհրդանիշերով, մոտիվներով, այնուամենայնիվ առանձնանում է իր ուրույն ձեռագրով: Այսբազմազանության մեջ հետքրքրական են դիմանկարային գորգերը: 

Դիմանկարային գորգի եզակի նմուշ է Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծված գորգը, որը փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից: Հայոց ցեղասպանության տարիներին գորգը կորսվել է, այնուհետև գտնվել է արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում: 2017 թ. գարնանը գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ “Mossgreen” ընկերության կողմից: Գորգը առանձնակի հետաքրքրություն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը և աշխարհագրությունը: Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին հաջողվեց գնել գորգը և նվիրաբերել Հայկական գորգի թանգարանին: Պատկերագորգն, իհարկե, ընդգրկվելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրության մեջ:

Սեբաստիայի հայկական գորգագործության պատմությանն առհասարակ կանդրադառնանք հետագա հրապարակումներում: Այդ գորգերը հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոյի բնորոշմամբ աշխարհում ամենագեղեցիկն էին ու ամենանուրբը: