Ծաղրանկարիչ Վահրադի «Գազարը» (տեսանյութ)

Գրաֆիկական ծաղրանկարների հեղինակը վանաձորցի Վահրադ Մելիքջանյան  է: Նկարել սկսել է վաղ տարիքից, ինչպես ինքն է ասում՝ ինչ իրեն հիշում է:

23-ամյա Վահրադը ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը։  Իրեն առավել գրավում է գրաֆիկական ծաղրանկարչությունը։

Խոսուն կերպարներ ստանալու համար Վահրադը ուսումնասիրում է իր հերոսին, բացահայտում  բնավորությունն ու գտնում աչքի ընկնող կողմը:

Պարզվում է՝ այսօր շատերն են ուզում ծաղրանկարներ ունենալ.  Վահրադի պատվիրատուները տարբեր նախասիրություններ ունեն, բայց ամենաքմահաճը աղջիկներն են:

Վահրադը բացի նկարելուց, նաեւ նվագում է:  Բաս կիթառահար է «Լոուսնելիուս» խմբում:  Մի քանի օր առաջ խումբը մշակել եւ հանրության  դատին է  հանձնել Գեւորգ Հակոբյանի «Քելե լաո»-ն։ Այն  արդեն հավանության է արժանացել խմբի երկրպագուների կողմից։

Վահրադը պատվերներ ընդունում է ֆեյսբուքյան «Գազար» էջում։

Ավելին՝ տեսանյութով