Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը՝ շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ
a1chess-honkong

Հոնկոնգում ավարտված շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 16 երկրների 97 շախմատիստ, հաղթեց մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:   Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը: Նրան հաջորդող երեք շախմատիստները հետ մնացին մեկական միավորով: Կարեն Գրիգորյանը ոսկե մեդալից բացի ստացավ 10000 հոնկոնգյան դոլար պարգեւավճար: Նա նաեւ 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: