Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ պարզաբանումը՝ Վարդգես Գասպարիի բողոքի վերաբերյալ

Պաշտոնական
pek-2

Քաղաքացի Վարդգես Գասպարիի ՊԵԿ վարչական շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի կապակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ, ինչպես արդեն վաղօրոք տեղեկացվել է,քաղաքացիների անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար մաքսային բրոքերների վճարովի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն մաքսատներում արդեն իրականացվում է մաքսային ծառայողների կողմից` անվճար:«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ և անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից»: Այսինքն` իրավաբանական անձինք կամ ինքնահայտարարագրում են իրականացնում կամ էլ օգտվում են մաքսային բրոքերային գրասենյակների ծառայություններից: Տվյալ դեպքում,«ՎԱԼ Օթոմեյշն» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Գասպարիին երկու օր շարունակ Արարարյան մաքսատուն-վարչությունում տրամադրվել է համակարգիչ` ինքնահայտարարագրում իրականացնելու նպատակով, սակայն վերջինս չի կարողացել լրացնել մաքսային արժեքի և ապրանքային հայտարարագրերը ու դրանք չի ներկայացրել մաքսային մարմիններին: Ինչ վերաբերում է ինքնահայտարարագրի լրացման ուղեցույցի բացակայությանը, ապա ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ այն տեղադրված է ՀՀ արտաքին առևտրի ազգայինմեկ պատուհան (trade.gov.am) կայքէջում:    ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին