Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաբել ներկրելու համար պահանջում են անասնաբուժական փաստաթղթեր». Գասպարին նորից պառկել է (տեսանյութ)

Քաղաքականություն
Gaspari

Ինժեներ-գործարար, քաղաքացիական ակտիվիստ Վարդես Գասպարին վստահեցնում է, որ հարկային ծառայությունում մեկ թուղթ ձեռք բերելը 15 հազարից մինչև միլիոններ արժե. «Ես ձեզ կարող եմ ցույց տալ, պահանջվում է ամեն ապուշություն, անասնաբուժական հաստատությունից հավաստագիր է պահանջվում, թե կաբելի տուփը ինչ կապ ունի անասնաբուժական հաստատության հետ»։ Նա այսօր ակցիա էր իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության շենքի դիմաց՝ ինչպես միշտ՝ պառկած վիճակում։ Գասպարին բողոքում է հարկային և մաքսային ոլորտների բյուրոկրատական քաշքշուկներից։ Իր բիզնեսի համար ներկրել է մի շարք ապրանքներ. «Շատ պարզ ու հասարակ բաներ, որոնց համար ինձանից պահանջվում է մի տասը հատ հավաստագիր, անասնաբուժական հիմնարկից, ռազմական նշանակության և այլն»,- նշում է Վարդգես Գասպարին։ Ավելին՝ տեսանյութով