Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» դաշինքը պատրաստ է բանակցել նախագահի թեկնածուի շուրջ (տեսանյութ)

Քաղաքականություն
b72bc08a0612fe11c072a3c436feb6f0

«Մենք պատրաստ ենք քննարկել իրավիճակ, որտեղ մենք մեր սեփական քաղաքական կուրսով մեր ընտրողների ակնկալիքները բավարարելու հնարավորություն կունենանք։ Որևէ համատեղ կառավարման տարբերակ պաշտոնների համար լինել չի կարող», -այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Խոսելով տարվա ընթացքում բացթողումների մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ դրանք բոլոր այն քայլերն էին, որոնք կարելի էր անել դեպի լավը գնալու համար, և  այն իրականացված քայլերն էին, որոնք չեն տարել դեպի լավը։ Լրագրողի հարցին՝ մեկնարկե՞լ են բանակցությունները «Ելքի» հետ նախագահի թեկնածուի շուրջ, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Մենք միշտ բաց ենք ու պատրաստ ենք բանակցելու ցանկացած հարցի շուրջ, երբ կլինի իրապես բանակցային իրավիճակ, այլ ոչ թե մեզ կառաջարկվի պատրաստի որոշում։ Այդ հարցի շուրջ քննարկում չի եղել»։ Որպես վարչապետի թեկնածու՝ Կարեն Կարապետյանի՞ն է նախընտրում, թե՞ Սերժ Սարգսյանին, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Ես բարեբախտաբար քաղաքական մեծամասնությանը չեմ պատկանում, այս քաղաքական իրավիճակում ոչ ունեմ ցանկություն, ոչ էլ իրավունք՝ որոշելու, թե իրենցից ում թեկնածությունն է ավելի նպատակահարմար։ Կա քաղաքական մեծամասնություն, որը ձևավորվել է ընտրությունների արդյունքում, իրենք էլ պիտի որոշեն, թե նրանցից ով է իրենց համար նպատակահարմար։ Ինձ համար կա մեկ ընդունելի տարբերակ, եթե կառավարությունը ձևավորվի մեր դաշինքի կողմից, և մենք կարողանանք իրականացնել այն «15+1» կետերը, որոնք նախընտրական շրջանում առաջարկել ենք»։