Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր դժոխքի ծրագիրը մեզ էլ է խանգարում». ԵԼՔ-ը՝ «Երկիր ծիրանի»-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
y-c

Այսoր տեղի ունեցավ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որի օրակարգը բավականին հագեցած է` բաղկացած 30 հարցից, այդ թվում` Երեւան քաղաքի 2018թ բյուջեի մասին հարցը։ «Ելք» խմբագրության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստի սկզբում նկատեց, որ մի նիստի համար բավականին հագեցած օրակարգ է. «Եկեք բեռնաթափենք երկու նիստով»։ «Եթե տարվա ընթացքում էլի նման բան լինի, կանենք, հիմա` այսօրվա օրակարգում, ունենք նաև մեր տարեկան հաշվետվությունը»։ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր հերթին կոչ արեց կարգապահական վարույթ հարուցել` ավագանու նիստերը ուղիղ եթերի խափանման համար։ «Եթե այստեղ կա մարդկային գործոն, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն, սակայն տեխնիկան այսօր զարգացած է, չպետք է նման խնդիր լիներ։ Կպարզենք»,- արձագանքեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց` այսօր եւս ձեռքերո՞վ պետք է քվեարկեն։ Վեց ամիս է` նույն պատկերն է։ Վեց ամիս է` հարցնում ենք ու ոչ մի պատասխան»։ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, անդրադառնալով իրենց խմբակցության երկու անդամների` Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի լիազորություններին, նշեց, որ նրանք ապականում են քաղաքը, անօրինական է նրանց մասնակցությունը «Երկիր Ծիրանի»-ի կազմում. «Ավելին, նիստը վարողը օրենքի պահանջին չի հետեւում` նա պետք է ավագանու անդամի վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմեր ու յոթօրյա ժամկետում ԿԸՀ ուղարկեր` հարցի շուտափույթ լուծման համար»: «Դուք դիմել էիք ԿԸՀ ու ձեզ հստակ պատասխաններ տվել են։ Մենք օրենքով սահմանված կարգով ենք առաջնորդվում։ Օրենքի ուժով նրանք անդամներ են, միայն իրենց դիմումով կարող են հրաժարվել»,-հսյտարարեց Տարոն Մարգարյանը։ Օրակարգով նախատեսված Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցի հետ կապված Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ այս հուշատախտակի առաջարկը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանինն է, որը մարտի մեկի մեղավորներից մեկն է ու ընտրությունների արդյունքների դակողն է եղել. «Ոնց է նա համարձակվում նման առաջարկով հանդես գալ, թե՞ նա էլ է հավակնում նման հուշատախտակի»։ Ի պատասխան քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ որակավորումներին չի ուզում անդրադառնալ, սակայն նման առաջարկով կարող են հանդես գալ բոլորը։ Սոնա Աղեկյանը շարունակեց` ասելով, որ Գագիկ Հարությունյանը դակում է արյունոտ, բռնազավթում արած իշխանության որոշումները` սղացնելով դրանք. «Կոչ եմ անում դեմ քվեարկել»։ Մարինա Խաչատրյանը իր հերթին հայտարարեց, որ որեւէ անձի մասին օրակարգային հարց ներկայացնելիս ներկայացնել կենսագրական տվյալներ, որպեսզի վիկիպեդիայից չօգտագործենք. «Նա եղել է Սովետական միության քաղբանտարկյալ, ինչպես նաեւ` նիստը վարողի հայրը։ Կոնկրետ Ռաֆայել Պապայանի մասին միայն Լյուստրացիայի մասին օրենքի ընդունման արդյունքում կպարզենք»։ Այդ ընթացքում ՀՀԿ-ն սկսեց հարվածել սեղաններին։ Մարինա Խաչատրյանը շարունակեց. «Ռաֆայել Պապայանը, չունենալով իրավաբանական կրթություն, ՍԴ անդամ է եղել, Մարտի մեկի մեղավորներից է։ Չթաղված բոլշեւիկի գործողությունները չպետք է արդարացնենք ու չդնենք այդ հուշատախտակը, որ հետո չհեռացնենք»: Արդյունքում միայն «Երկիր Ծիրանի»-ն դեմ քվեարկեց։ Սոնա Աղեկյանն ընդվզեց նաեւ երգչուհի Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրելու մասին հարցին. «Մի՞թե սա է մեր բարոյական կեցվածքը, որ կարող են ամոթալի դիմում գրել ու բնակարան մուրան. թե չեն կարողանում ստեղծագործել, թող չանեն։ Այդ բնակարանը տանք այն մանուկին, որը դրա կարիքն ունի»: Մարինա Խաչատրյանն ավելացրեց. «Նույնը վերաբերում է երգիչ Ռուբեն Մաթեւոսյանին։ Մենք այցելեցինք նրա բնակարան ու համոզվեցինք, որ նա դրա կարիքը չունի, այլ իր բնակարանը նվիրաբերել է ուրիշին։ Երեւանում կան այլ կարիքավորներ, որոնք դրա կարիքն ունեն` բազմանդամ են կամ տանիք չունեն»։ ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանն արձագանքեց. «Նույն տեքստն են գրել` արյունոտ ձեռքեր եւ այլն, չի կարելի...»: Լեւոն Իգիթյանն էլ իր հերթին նշեց. «Այսպիսի դեպքերում նմանվում ենք կողքի ցեղերի վիճակին. մենք չենք ուզում Ադրբեջան լինել։ Ես չեմ ուզում նաեւ, որ մեր նիստերը միտինգների վերածվեն»։ Մարինե Խաչատրյանը վեր կացավ տեղից ու ինքն էլ զուգահեռ սկսեց հաշվել քվեարկության համար վեր բարձրացված ձեռքերը։ Ելքի անդամ Արայիկ Հարությունյանը, երբ մոտեցավ ամբիոնին, հայտարարեց, որ ռեպլիկնեը չանեն։ «Նեոբոլշեւիզմի վերջը»,- այնուամենայնիվ ռեպլիկ արեց ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Իգիթյանը։ Արայիկ Հարությունյանը խոսեց ծառահատումների մասին։ Տարոն Մարգարյանը պարբերաբար արձագանքում էր «Երկիր Ծիրանիի» անդամների այս կամ այն հայտարարություններին։ «Ավարտեցի՞ք ձեր ճաճանչափայլ ելույթը»,- օրինակ նա արձագանքեց Մարինա Խաչատրյանի խոսքերին։ Քիչ անց Մարինա Խաչատրյանը սկսեց բարձրախոսով խոսել։ Այդ ընթացքում Տարոն Մարգարյանը հայտարարում էր, որ Մարինա Խաչատրյանը պետք է ելույթ ունենա, սակայն նա չէր լսում քաղաքապետի խոսքերը, շարունակում էր նույն կերպ։ «Մարինա Խաչատրյանը չի ուզում ելույթ ունենա, անցնում ենք օրակարգի մյուս հարցին»,-հայտարարեց Տարոն Մարգարյանը, թեեւ Մարինա Խաչատրյանը շարունակում էր խոսել։ «Ձեր դժոխքի ծրագիրը մեզ էլ է խանգարում»,- նկատեց Ելքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։