Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագ շախմատի աշխարհի առաջնություն. Առաջին մրցակիցները հայտնի են

Սպորտ
a1chess-blic

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այսօր կմեկնարկեն արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունները: Տամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսեսյանը: Կանանց մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Դեկտեմբերի 26–28-ը կանցկացվեն արագ շախմատի առաջնությունները՝ օրական 5-ական տուրով: Դեկտեմբերի 29–30-ին տեղի կունենան կայծակնային շախմատի առաջնությունները: Առաջին օրը կկայանան 1-11-րդ տուրերը, երկրորդ օրը՝ 12-21-րդ տուրերը: Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի բուլղարացի Կիրիլ Գեորգիեւի հետ: Զավեն Անդրիասյանի առաջին մրցակիցն է հունգարացի Ռիչարդ Ռապորտը, Տիգրան Լ. Պետրոսյանինը՝ խորվաթ Իվան Սարիչը, Հրանտ Մելքումյանինը՝ ռուսաստանցի Վլադիմիր Դոբրովը, Սերգեյ Մովսեսյանինը՝ ՄԱԷ-ի ներկայացուցիչ Իսագ Սաեդը, Գաբրիել Սարգսյանինը՝ Սաուդյան Արաբիայի շախմատիստ Խալեդ Ալ Զամելը: Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը ուժերը կչափի վրացուհի Ինգա Չարխալաշվիլու հետ, Լիլիթ Մկրտչյանը կմրցի ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Լիլիթ Գալոյանին մրցակից է բաժին հասել ռուսաստանցի Բիբիսարա Ասունաեւան, իսկ Մարիա Գեւորգյանին՝ ռուսաստանցի Կարինա Համբարձումովան: