Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պետք է անի ՀԾԿՀ-ն՝ Հայաստանի վրա զինված հարձակման և այլ արտակարգ իրավիճակներում

Պաշտոնական
cc4b52d1998999dc826c12052adf8281

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի օպերատորների կողմից ազդարարման և իրազեկման մասին» հարցը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման և իրազեկման ապահովման նպատակով, հանրային շարժական կապի օպերատորները պետք է ապահովեն շուրջօրյա (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Միևնույն ժամանակ, օպերատորները պետք է խմբավորեն իրենց շարժական կապի ցանցերում օգտագործվող հեռախոսահամարներն՝ ըստ ՀՀ մարզերի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահանջի դեպքում՝ կարճ հաղորդագրությամբ տեղեկատվություն ուղարկեն արտակարգ իրավիճակի վերաբերյալ՝ նախարարության ներկայացրած կարճ հաղորդագրության բովանդակությանն  ու պայմաններին համապատասխան։   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով