Թուրքմենական ավիաուղիներով՝ Երևանից Ֆրանկֆուրտ

Դեկտեմբերի 27-ից մեկնարկում են Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները:

«Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերության առաջին օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։