Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինտերը» արդեն բանակցել է Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ

Սպորտ
a1miki-26.12.

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը Մինո Ռայոլայի հետ քննարկել է Հենրիխ Մխիթարյանի առաջիկա տրանսֆերի մասին հարցը: Այդ մասին հայտնում է ակումբի FcInterNews պաշտոնական կայքը: «Կապտասեւերի» տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է մեր ֆուտբոլիստի գործակալի հետ եւ հույս հայտնել, որ առաջիկա հունվարին ակումբը կկարողանա վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին: Ինչպես նշում է աղբյուրը, վերջին խոսքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը ցանկանում է ֆուտբոլիստին վաճառել ձեռնտու գնով: Իտալացիները հույս ունեն, որ պորտուգալացի մասնագետը, որը շատ լավ հարաբերություների մեջ է իր նախկին ակումբի հետ, կտա իր համաձայնությունը, եւ Հենրիխ Մխիթարյանը հունվարին կտեղափոխվի հենց «Ինտեր»: