Աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան (տեսանյութ)

Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որ այսուհետ ստացել է նոր անվանում՝ մեծ ծրագրեր և անելիքներ ունի։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով աշխարհում նվագախմբերը պակասում են, իսկ իրենք ստեղծելու են էլ ավելի պրոֆեսիոնալ, հզոր նվագախումբ և աշխարհին ներկայացնելու են նոր արվեստ, նոր Հայաստան։

 «Ծրագրերն ու ցանկությունը մեծ են, ամբիցիաներն էլ ավելի մեծ», -ասում է Սերգեյ Սմբատյանը։ Փետրվարին կմեկնարկի Պենդերեցկուն նվիրված փառատոնը, այնուհետև Եղիազարյան-ֆեստը իսկ մարտի 28-ին Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգ ունեն Համբուրգում, որի տոմսերը արդեն սպառվել են։

 «Երիտասարդական էր կոչվում, սակայն ասեմ որ շատ պրոֆեսիոնալ նվագախումբ է և անվանումը նրանց դեպքում, կարծում եմ միայն կարգավիճակի համար է կարևոր։ Անընդհատ զարգանում և կատարելագործվում են։ Ուղղակի հաճույք է նրանց հետ նվագել»,- ասում է  իտալացի բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ «Սիրում եմ ձեր երկիրը, ձեր երաժշտասեր ունկնդրին, այս նվագախումբը, և հուսով եմ, որ մեր համատեղ ելույթները շարունակական կլինեն»։