Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տասը լավագույն մարզիկների անունները հայտնի են (տեսանյութ)

Սպորտ
Untitled-collageku

Երեւանի DoubleTree Hilton հյուրանոցում այսօր ավարտվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի քվեարկությունը: Հավատարմագրված 23 մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով լավագույն տասնյակում տեղ գտան հետեւյալ մարզիկները. Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ), Լեւոն Արոնյան (շախմատ), Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ), Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ), Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ), Գոռ Մինասյան (ծանրամարտ), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Լեւան Բերիանիձե (հ/հ ըմբշամարտ), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ): Այնուհետեւ հրապարակվեց SMS քվեարկությամբ որոշված տասնյակը: Այն այսպիսի կազմ ուներ. Հենրիխ Մխիթարյան, Գրիգոր Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Էդգար Ստեփանյան, Տիգրան Կիրակոսյան, Սերգեյ Վարդազարյան (թաեքվոնդո), Հարություն Մերդինյան (մարմնամարզություն), Վաչիկ Վարդանյան (սամբո): ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի հաշվարկից հետո Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողներ ճանաչվեցին հետեւյալ մարզիկները. Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Լեւան Բերիանիձե, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան: Եւ այսպես, լրագրողների տասնյակից դուրս մնաց միայն ծանրորդ Գոռ Մինասյանը: Նրա տեղը տասնյակում ընդգրկվեց մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:   Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթում հաղթած մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին՝ Մարզահամերգային համալիրում։