Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդիականացված համակարգ՝ Կարմիր բլուր կայարանում

Քաղաքականություն
hke

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղու» Կարմիր բլուր կայարան: Վերջերս կայարանում իրականացվել են էներգահամակարգի արդիականացման աշխատանքներ, որոնք տարվել են 3 փուլերով: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավար Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրեց կայարանի այդ աշխատանքների արդյունքները: 2017 թվականին իրականացված երրորդ փուլում 4 գծեր և 18 սլաքային փոխադրիչներ միացվել են ընդհանուր էլեկտրահամակարգին: Դա թույլ է տալիս բարձրացնել գնացքների երթևեկության և կայարանում մանևրային աշխատանքի անվտանգությունը, արագացնել փոխադրումների գործընթացը, գնացքների ընդունման մեկնման և ձևավորման գործառույթները: Նախարարին ներկայացվեց նաև բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, որով վերահսկվում են բեռնափոխադրող բոլոր գնացքների տեղաշարժն ու ուղին: Փոխադրողը, ներկայացնելով իր բեռի մասին մանրամասներն ու փոխադրման վայրը, հնարավորություն ունի, վայրկյանների ընթացքում իմանալու ծառայության արժեքը: Հարավկովկասյան երկաթուղու և երկու փոխադրող ընկերությունների միջև այսօր ստորագրվեցին համագործակցության նոր պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան զգալիորեն մեծացնել երկաթուղով իրականացվող բեռնային աշխատանքի ծավալները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն