Թվայնացվել են Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերը, հերթը Ռոբերտ Քոչարյանինն է (տեսանյութ)

Հայաստանի ազգային արխիվի համար այս տարին նշանակալի էր հրատարակություններով. տպագրվել է 2 գիրք՝ «Նոր Նախիջևանի հայոց եկեղեցիները. պատմական ուղի»՝  հայերեն և ռուսերեն լեզուներով, և «Ռուսաստան-Հայաստան» գիրքը, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամության 25 ամյակին: Կարևոր ձեռքբերումներից էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի մասին երկհատորյակի հրատարակումը. մի հատորը՝ Հայաստանի ազգային արխիվի նյութերով, մյուսը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի արխիվային փաստաթղթերով՝ Անթիլիասում:

Մեծ թափով իրականացվում է արխիվային փաստաթղթերի թվայնացումը:

Արխիվն անցյալ տարի սկսել և այս տարի ավարտին է հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերի արխիվացումը: Այս տարի նախաձեռնել են Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերի արխիվացման գործընթացը:

Այս տարի մեծացել է Ռուսաստանից հայերի դիմումների թիվն արխիվին: Պատճառն այն է, որ այժմ ռուսաստանաբնակ հայերին թոշակ տրամադրելու համար արխիվային փաստաթղթեր են պահանջում: Անցյալ տարի ստացել են 30 000 դիմում, այս տարի՝ 45 000: Թվայնացման պատճառն այն է, որ թոշակ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքեր են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: