Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՕՖ-ի աջակցությամբ կվերանորոգվի թիվ 2 հատուկ կրթահամալիրը

Հասարակություն
FEL_9352-2

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայ Օգնության Ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանըստորագրել են հուշագիր՝ ներառական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուշագրով մասնավորապես նախատեսվում է ՀՕՖ-ի աջակցությամբ վերանորոգել  և վերազինել  «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը»: ԿԳ նախարարը կարևորել է համագործակցության այս մոդելը, երբ հասարակական և բարեգործական կազմակերպությունները պատրաստակամությունեն հայտնում աջակցություն ցուցաբերել կոնկրետ ուսումնական հաստատության, կարող է լինել օրինակելի. «Հատկապես ներառական կրթությանասպարեզում մենք կարևորում ենք հասարակության լայն շերտերի, կայացած և գործունեության փորձ ունեցող կազմակերպությունների աջակցությունը:Որքան շատ լինեն այսպիսի օրինակներն, այնքան ավելի դյուրին կլինի համընդհանուր ներառականության անցումը և կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրումը»,- նշել է ԿԳ նախարարը: Նշենք, որ ՀՕՖ-ը  պատասխանատվություն է ստանձնում 2018-2023 թվականների ընթացքում վերանորոգել «Հանրապետական թիվ 2 հատուկկրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական մասնաշենքում գործող մասնագիտական դասասենյակները: Նախատեսվում է ավելացնել նոր մասնագիտական դասասենյակներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նախասիրությունների,  զբաղվածությունունենալու լայն հնարավորություն կընձեռեն, ինչպես նաև վերազինել կրթահամալիրի արհեստագործական հոսքերով սովորող, կրթությանառանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների դասասենյակներն ու պրակտիկ պարապմունքների համար նախատեսվածարհեստանոցները: Հուշագրով նախատեսվում է նաև հիմնովին վերակառուցել և ժամանակակից սարքավորումներով վերազինել կրթահամալիրիարտադրական մասնաշենքը, ստեղծել նոր ժամանակակից մասնագիտական արհեստանոցներ,  ստեղծել ֆիզիոթերապևտիկ վերականգնողական կենտրոն,որը հնարավորություն կտա հենց տեղում զբաղվել հենաշարժական  և մոտորիկայի խնդիրներ ունեցող երեխաների առողջական վիճակի բարելավմանհարցերով: ԿԳՆ