Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական դեսպանատնից բարձրաստիճան հյուրը մի մեծ արկղով էր եկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
4-3

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Ավտոնոմովը  դատարկաձեռն չէր եկել ուկրաինական կիրակնօրյա դպրոց։ Արկղում  կոնֆետներ էին, որոնք երեխաները ընդունեցին որպես նվեր Ձմեռ պապից։  Ուկրաինական կիրակնօրյա դպրոցն ամփոփում էր անցնող տարին։  Այստեղ համայնքի երեւանաբնակ  ներկայացուցիցները  սովորում են ուկրաիներեն։ Դենիս Ավտոնոմովը  մաղթում է, որ 2018-ը բոլորի  համար լինի ավելի լավը, քան անցնողը։ «Թող մեր երեխաները լինեն խելացի և ձեռք բերեն նոր գիտելիքներ: Իսկ մենք՝ մեծերս, միշտ կաջակցենք ու կօգնենք ձեզ,- ասաց Դենիս Ավտոնոմովը։