Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ՄԹ դեսպանը նշել է 2017-ի հաջողությունները

Քաղաքականություն
hj.thumb_

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ամանորյա ուղերձը

2017-ը մոտենում է իր ավարտին, և, ես կարծում եմ, սա շատ լավ ժամանակ է անդրադարձ կատարելու Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունների հագեցած և հաջողակ տարվան։ Ըստ իս, մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել մի շարք կարևոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում։

Տարվա կարևոր իրադարձություններից էր ՄԹ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձի տոնումը։ Մեր հարաբերությունների այս իսկապես կարևոր նշաձողը տոնելունպատակով Բրիտանական դեսպանատան թիմը սերտորեն համագործակցեց մի շարք հայ գործընկերների հետ՝ ցուցադրելու կրթական, մշակութային և բիզնես կապերի ոլորտում առկահամագործակցությունը։

Երկու կարևոր զարգացումներ նշանավորեցին ՄԹ հանձնառությունը աջակցելու Հայաստանի՝ որպես կայուն և բարեկեցիկ ժողովրդավարական երկիր կայացման ջանքերին։ Սեպտեմբերին սըր ԱլանԴանքնը շատ ջերմ ընդունելության արժանացավ մի շարք բարձրաստիճան գործընկերների կողմից՝ կարևոր խորհրդակցություններ անցկացնելով երկկողմ հարաբերությունների մասին։ Սըր Ալանը՝Եվրոպայի և Ամերիկաների հարցերով մեր նախարարը, իր այցի ընթացքում օգտվեց առիթից՝ հայտարարելու, որ 2018 թվականին Հայաստանը կներառվի Նորին Մեծության կառավարության «Լավկառավարման հիմնադրամ»-ում։ Դա հնարավորություն կտա գալիք տարիների ընթացքում տրամադրելու տարեկան մինչև չորս միլիոն ֆունտ՝ Հայաստանում կառավարման և տնտեսականբարեփոխումների ոլորտում մի շարք ծրագրերի խթանման նպատակով։ Մենք նպատակադրված ենք այդ գումարն օգտագործել աջակցելու Հայաստանի կառավարությանը, խորհրդարանին ևքաղաքացիական հասարակությանը։

Սեպտեմբերի նաև հայտարարվեց, որ Բրիտանական խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդը վարչապետի կողմից նշանակվել է որպես Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարՀայաստանում։ Նրա գործառույթն է խթանել ՄԹ և Հայաստանի միջև առևտուրն ու ներդրումները։

Ինձ համար մեկ այլ կարևոր իրադարձություն էր հունիսին «Սալամանկա» նվագախմբի այցելությունը։ Նրանք նվագեցին Թագուհու ծննդյան արարողության մեր հյուրերի համար և հայաստանյանզինվորական նվագախմբի հետ հիանալի համերգ ունեցան Ազատության հրապարակում։

Եվ այս ամենը՝ ի լրումն պաշտպանության, մարդու իրավունքների, կրթության և մշակութային կապերի խթանման մեր շարունակական աշխատանքի․․․

2018-ը խոստանում է է՛լ ավելի հագեցած լինել, հետևաբար մենք ուրախ ենք ողջունելու մեր նոր աշխատակիցներին, ովքեր կօգնեն մեզ իրականացնելու մեր ծրագրերը։ Մենք միասին կաշխատենք մերհայ գործընկերների հետ՝ ավելի ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը։ Սակայն մինչ այդ, ես ցանկանում եմ օգտվել առիթից և ձեզ բոլորիդ մաղթել ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Սիրելի ընկերներ,

Թող 2018-ը  լինի հաջող, երջանիկ ու խաղաղ տարի Հայաստանի համար: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: