Հրդեհ, վթար, թունավորում, կեղծ ահազանգեր. ԱԻՆ ամփոփումը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 50 հրդեհ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 72 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 58 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել 20 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 24 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: