Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գվատեմալան իր դեսպանությունը տեղափոխում է Երուսաղեմ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jerusalem

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը հայտարարել է, որ ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։ Այս մասին հայտնում է Al jazeera-ն։ Գվատեմալան այն փոքրաթիվ  9  երկրներից էր, որը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհոժողվի բանաձևին դեմ էր  քվեարկել, որով կոչ էր արվում  ԱՄՆ-ին՝ հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից։ Գվատեմալայի նախագահը այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցից  հետո՝ շեշտելով, որ այսկերպ կամրապնդվեն երկու երկրների միջև հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում անցկացվել է քվեարկություն, և 187 կողմ, 15 դեմ, 9 ձեռնպահ ձայնով որոշվել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը։ Իրանը մշտապես հանդես է եկել Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ և կոչ է արել իսլամական աշխարհին պայքարել սիոնիզմի դեմ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը հռչակելով որպես Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրությամբ։ Դեկտեմբերի 21-ին  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 128/9 ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել ԱՄՆ հայտարարության դեմ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը վերացնել այդ որոշումը: