Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանն ամփոփում է տարին՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik-1

ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թվականի գործունեության հիմնական արդյունքների մասին

       2017թ ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատանքները նպատակաուղղված են եղել ՀՀ կառավարության գործունեության և ռազմավարական  նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի  միջոցառումների կատարման  ապահովմանը: ՀՀ կառավարության 2017թ-ի գործունեության ծրագրի կատարում ՀՀ կառավարության 2017 թ գործունեության ծրագրով նախատեսված - բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, այդ թվում ոչ միայն ապահովվել է բոլոր նախագծերի սահմանված ժամկետներում ներկայացումը, այլև դրանցից 13-ն արդեն իսկ ընդունվել կամ հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից, - 9 գերակա խնդիր  ևս իրականացվել են սահմանված ժամկետներում:            Ըստ շրջակա միջավայրի պահպանության բնագավառների` նախարարության գործունեության հիշատակման արժանի կարևոր ցուցանիշներն են.  
  1. Օրինաստեղծ աշխատանք
Ընդունվել են նախարարության կողմից մշակված  51 իրավական ակտ, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ապահովման շրջանակներում մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը:  
  1. Ջրային ռեսուրսների պահպանություն
2.1.  Սևանա լիճ 1) Սևանա լճի մակարդակը 25.12.2017թ. դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազել է 0.05 մ-ով: 2017թ համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն.մ3 չափաքանակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն.մ,3 ինչը 99.622մլն.մ3–ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2017թ դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն.մ3 ջրաքանակ, ինչը 10.559.մ3–ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունը 2017 թվականին եղել է 13 մետր:   2)  Սևանա լճի ջրածածկվող անտառտնկարկների մաքրման աշխատանքներ <<Սևան>> ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017 թ մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ մաքրվել է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից, 141 հա ֆիզիկական անձանց կողմից՝ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հետ կնքված  պայմանագրերով։ 2005-2017 թվականների ընթացքում մաքրվել է 206417 հա տարածք։       2.2. Արարատյան դաշտի ջրեր 2017թ. սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություններ 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը: Ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 20947 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 660 մլն մ3 ջրաքանակ: 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել է  1, կոնսերվացվել է 16 և փականային ռեժիմի է բերվել 150 հորատանցք, որի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է 5035 լ/վ, ինչը տարեկան կազմում է շուրջ 159 մլն/խմ: Մշտադիտարկումների արդյունքում նկատվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի մակարդակի կայունացում և որոշ հատվածներում բարձրացման միտում։  
  1.    Կենսառեսուրսների պահպանություն
  • Իրականացվում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի կենսունակ վերարտադրվող խումբ: Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11 էգ առանձնյակների ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, բազմացման կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք, բազմացում, ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ: ՌԴ բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարությունը համաձայնություն է  տվել կովկասյան ազնվացեղ եղջերուի մի քանի առանձնյակներ հայկական կողմին անվճար տրամադրել:
        3.1. ԲՀՊՏ տարածքների զարգացում (ընդլայնում) 2016 թ դեկտեմբերի 12-ին <<Ջերմուկ ազգային պարկի>> ստեղծման նպատակով ՀՀ ԲՆ և <<Լիդիան Արմենիա>> ՓԲ ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման Հուշագիր, որով նախատեսվում է <<Ջերմուկի ջրաբանական>> պետական արգելավայրի բազայի վրա ստեղծել նոր՝ <<Ջերմուկ>> ազգային պարկ: Մշակվում է <<Իջևանի անտառային>> արգելավայրի կառավարման պլանի նախագիծը։ Աշխատանքներ են տարվում ՀՀ Սյունիքի մարզում «Տաթև» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ: Բյուրականի աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածք` աստղադիտարանին պատկանող մոտ 50 հա տարածքի վրա։     3.2. Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ
Պահպանվող տարածքներ Անտառվերականգնում Տնկարանի հիմնում և խնամք Տնկանյութի աճեցում,հազ.հատ
սերմնաբուսակներ տնկիներ
1.<<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ 0.5հա - - -
2.<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ - 1հա 2.5հազ.հատ 3.3 հազ.հատ
3.<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ 7 հա 2.5 հա 2.9 հազ.հատ 33.5 հազ.հատ
4. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր ՊՈԱԿ - 2.0 հա - -
  3.3.Բնության հուշարձաններ. Բնության հուշարձանների ընդհանուր քանակն է` 232: Անձնագրավորված հուշարձանների քանակը  31 է: 2017թ հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի երկու բնության հուշարձանների՝ <<Բազալտե երգեհոն>> սյունաձև բազալտներ>> և <<Անանուն քարայր>> սյունաձև բազալտներում>> անձնագրերը:  
  1. Մթնոլորտային օդի պահպանություն
  • ՀՀ ԱԳՆ են ներկայացվել համապատասխան փաստաթղթեր «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղման» վավերացման նպատակով, որը կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը` օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման նպատակով:
  • Պատրաստվել է <<Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի նախագիծը:
  • Հաշվարկվել են տրանսպորտային միջոցներից արտանետումները՝ 2016թ. համար: Վերլուծվել են մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների տվյալները գյուղատնտեսությունից, բնակչության կողմից սպառված վառելիքից, լուծիչների օգտագործումից:
  • Մշակվել է «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
  1.   Շրջակա  միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական  ծառայության  բնագավառ
Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի արդյունքների համաձայն ՀՀ գետերի ակունքներում և բնակավայրերից վերև ընկած հատվածներում ջրի որակը «գերազանց» և «լավ» է (1-ին և 2-րդ դաս): Խոշոր բնակավայրերից և քաղաքներից հետո չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի գետին խառնվելուց հետո դիտվում է աղտոտվածության աճ, և հիմնականում ջրի որակը «միջակից» «վատ» է (3-5-րդ դաս)` պայմանավորված ամոնիում, ֆոսֆատ և նիտրիտ իոններով: Հատկապես աղտոտված է Փամբակ գետը՝ Վանաձոր քաղաքից հետո, Հրազդան գետը՝ Երևան քաղաքից հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Ախուրյան գետը՝ Գյումրի քաղաքից հետո, Կարկաչուն գետը՝ գետաբերանի հատվածում, Սևջուր գետը՝ Քասախ գետի խառնվելուց հետո մինչև գետաբերանն ընկած հատվածում, Քասախ գետը՝ Աշտարակ և Ապարան քաղաքներից հետո, Գետառ գետը՝ գետաբերանի հատվածում: Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում են Ախթալա, Շնող, Ողջի, Արծվանիկ և Կարճևան գետերը, որտեղ ջրի որակը «վատ» է (5-րդ դաս): Կեչուտի ջրամբարի ջրի որակը «լավ» է (2-րդ դաս), Ախուրյանի, Ապարանի, Արփի լճի և Ազատի  ջրամբարների ջրի որակը «միջակ» է (3-րդ դաս), Երևանյան լճի ջրի որակը «անբավարար» (4-րդ դաս) է: Սևանա լճի ջրի որակի էական փոփոխություն չի դիտվել, դրական միտում է արձանագրվել միայն լճի թափանցիկության  առումով, այն մեծացել է 1 մետրով՝ հասնելով 13մ-ի:   ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքների համաձայն Երևան քաղաքում ընդհանուր փոշու միջին ամսական պարունակությունը գտնվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ)  սահմանում: Ընդհանուր փոշով աղտոտվածությունը բարձր է  Գյումրի, Արարատ և Ալավերդի քաղաքներում` Գյումրիում ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.3-4.8 անգամ, Ալավերդիում՝ 1,2-2,8 անգամ, Արարատում՝  1.2-2.0 անգամ: Ալավերդի քաղաքում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.7-2.9 անգամ, Վանաձոր քաղաքում՝ 1.2-1.3 անգամ: Մնացած աղտոտիչների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները:
  1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
2017թ ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 201 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ: Տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել թվով 67 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտերին, փորձաքննության գործընթացում է 52 հայտ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական (ՇՄԱՓ) եզրակացություններ են տրամադրվել թվով 111 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ' այդ թվում անցած 2016թ. մուտքագրված գործունեություններին: 2017թ տրվել է 38 դրական փորձաքննական եզրակացություն: Տրվել է ՀՀ մարզերի գյուղական համայնքների (բնակավայրերի) գոտիավորման և գլխավոր հատակագծերի նախագծերի 6 փորձաքննական եզրակացություն: Իրականացվել են 7 ՓՀԷԿ-երի նախնական գնահատման հայտերի ՇՄԱՓ, «Ամրիտամ» ՍՊԸ-ի' «Գնդեվանք- 1» ՓՀԷԿ-ի նախնական գնահատման հայտի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն:
  1. Միջազգային համագործակցություն
ՀՀ-ն անդամակցում է բնապահպանական ոլորտի 22 միջազգային կոնվենցիաների ու արձանագրությունների: Առանձին երկրների հետ բնապահպանական համագործակցության իրականացում  Շարունակվել է  համագործակցությունը բնապահպանության ոլորտում Իրանի ԻՀ հետ: Տեղի են ունեցել հայ-իրանական փորձագետների աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ Իրանում և ՀՀ-ում: 2017թ. հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումը ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ բնապահպանության և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարությունների կողմից համատեղ կազմակերպվել են միջոցառումներ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքներում՝ մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման համատեքստում։     ՌԴ բնական ռեսուրսների և էկոլոգիայի և ՀՀ ԲՆ միջև «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրն իրականացնելու նպատակով ստորագրման է նախապատրաստվել  Գործողությունների պլան:      Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության հուշագիրը: Համաձայնեցման փուլում է Ղազախստանի Հանրապետության հետ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը: Ստորագրվել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և ՀՀ ԲՆ աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ Համագործակցության հուշագիրը:  Համաձանեցման փուլում է Լեհաստանի Հանրապետության հետ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը: Համաձանեցման փուլում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը:   2017թընթացքում իրականացվող ազգային և տարածաշրջանային միջազգային ծրագրերի ցանկ
  Ծրագրի անվանում/դոնոր միջազգային կազմակերպություն Տևողություն, ընդհանուր արժեք
«Քաղաքային կանաչ լուսավորություն» Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր 2013-2017թթ 1 720 000 ԱՄՆ դոլար
«ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի 4-րդ ազգային հաղորդակցության և երկամյա առաջընթացի 2-րդ զեկույցի պատրաստում» Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր 2016-2020թթ., 0,852 մլն դոլար (ԳԷՀ), Համաֆին՝ 0,575 մլն դոլար, որից՝ 0,075 մլն դոլար ՄԱԿ-ի ԶԾ, 0,5մլն դոլար ՀՀ կառ,:
«Տեխնոլոգիաների կարիքների գնահատում. Հայաստան» ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր/ Դանիական տեխնիկական Համալսարան, UNEP DTU Partnership) 2015-2017թթ 120 000 ԱՄՆ դոլար.
«Հայաստանում պահպանվող տարածքների կայուն ֆինանսական կայունության խթանում» Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր 2010- 2017թթ. 950 000 ԱՄՆ դոլար ԳԷՀ
«Խսոսրովի անտառ » պետ. արգելոց» ՊՈԱԿ-ի աջակցության ծրագիր» Կովկասի Բնության Հիմնադրամ 2015-2017թթ. 330 000 եվրո -3 տարվա համար
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աջակցության 3 տարվա ծրագիր Կովկասի Բնության Հիմնադրամ 2016-2018թթ.,0,5մլն եվրո 3 տարվա համար
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աջակցության ծրագիր Կովկասի Բնության Հիմնադրամ 2016-2018թթ., 0,24 մլն եվրո 3 տարվա համար
«Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցության» տարածաշրջանային ծրագիր», KfW /Գերմանական զարգացման բանկ   2015-2020թթ 8 250 000 Եվրո.
«Ինստիտուցիոնալ հզորացում» ծրագիր /4-րդ փուլ/ Բազմակողմանի հիմնադրամ/ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպ. 2015-2017թթ. 120 000 ԱՄՆ դոլար
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիր / ԱՄՆ ՄԶԳ 2015- 2019թթ.   4.991.630.00 ՀՀ դրամ
«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ԳԷՀ/ՄԱԶԾ   2015-2019թթ..4.9 մլն. ԱՄՆ դոլար ԳԷՀ-ից Համաֆին՝16,6մլն. ԱՄՆ դոլար ՀՀ  կառ. կողմից
Բնապահպանական «Միասնական Տեղեկատվական Համակարգի Սկզբունքների և Պրակտիկայի ներդրումը Արևելյան Հարևանության Երկրներում (ԲՄՏՀ/SEIS Արևելք) ծրագիր (ԵՀՀԳ-ԲՄՏՀ II)»: ԵՄ, Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՎԾ հետ համատեղ: 2016-2019թթ. 7 մլն. Եվրո
<<Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով»ծրագիր» Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր 2015-2018թթ. 750 000  ԱՄՆ դոլար /ԳԷՀ/,
<<Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիր   Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն /GIZ 2015-2020թթ.
«Հողերի Կայուն Կառավարումը արտադրողականության բարձրացման համար» Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ Գյուղատնտեսության զարգացման միջազգային Հիմնադրամ /IFAD/ ՀՀ կառավարության ԾԻԳ: 2016-2021թթ. 27 մլն. ԱՄՆ դոլար ԳԷՀ դրամաշնորհ 4.7 մլն. ԱՄՆ դոլար
<<Հայաստանյան գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավումը>>  տարածաշրջանային ծրագիր Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ /ՄԱԿ-ի ՇՄԾ 2015- 2019թթ. 883 242 ԱՄՆ դոլար ԳԷՀ-ից. .
  2017թ հաստատված ծրագրեր
  Ծրագրի անվանում/դոնոր միջազգային կազմակերպություն Տևողություն, ընդհանուր արժեք
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ՄԱԶԾ - Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագիր 2017թ.- 5 տարի,  20 մլն. ԱՄՆ դոլար, Կանաչ կլիմայի հիմնադրամ
Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը  անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով 2017-2020թթ. 1 000 000 ԱՄՆ դոլարՄԱԶԾ/ ՌԴ
Պատրաստվածության աջակցություն ծրագիր Կանաչ Կլիմայի Հիմնադրամ 2017թ. 1.5 տարի 300 000 ԱՄՆ դոլար
<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի դրամաշնորհային  պայմանագիր Կովկասի Բնության Հիմնադրամ 2017թ. 50 000 եվրո
«Խսոսրովի անտառ » պետ. արգելոց» ՊՈԱԿ-ի աջակցության  արտակարգ դրամաշնորհ Կովկասի Բնության Հիմնադրամ 2017թ. 5 մլն. ՀՀ դրամ
Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինման կառավարման պլան – Երկրորդ փուլ (ՀՔՖԱ-2) ծրագիր 2017-2020 129,600 ԱՄՆ դոլար
 
  1. Կապը հասարակության և ԶԼՄ-ների հետ, Էկոկրթություն
  1. Հանրային քննարկման են դրվել  ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումների նախագծեր ` թվով 12  հատ:
  2. Գումարվել է հասարակական խորհրդի 5 նիստ:
  3. Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ կազմակերպվել է հանրային քննարկում Գոշ լճի խնդիրների և անտառահատումների վերաբերյալ:
  4. Հուշագիր է ստորագրվել Հայաստանի նկարիչների միության հետ կերպարվեստի միջոցով էկոմշակույթի ձևավորմանն աջակցելու նպատակով։ Իրականացվել է Խոսրովի արգելոցին նվիրված գեղանկարների ցուցահանդես, կազմակերպվել է բնապահպանական պլակատների մրցույթ։
  5. Էկոկրթական դասընթացներ են անցկացվել ԲՀՊՏ հարակից համայնքների դպրոցների մոտ 1200 աշակերտների հետ:
  6. Մշակվել է «Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարութունը», ինչն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և   գերակա խնդիրների  մեջ:  
  7. Ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, էկոկրթական դասընթացներ են անցկացվել  Երևան քաղաքի 4 դպրոցներում և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի դպրոցում։
  8. Թեժ գծով ստացված ահազանգերը` 185։
  9. Մշակվել է բնապահպանական ուղղվածության  մեթոդական ձեռնարկ միջնակարգ դպրոցների միջին դասարանների համար: 10) Լույս է տեսել «Բնություն» էլեկտրոնային թերթի 30 համար։
11 Արդիականացվել է ՀՀ ԲՆ պաշտոնական կայքը` տեղեկատվության մատչելիության սահմանված չափանիշներին համապատասխան։   9,Ֆինանսական հիմնական արդյունքներ - ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողականը 1)  2017 թվականի պետական բյուջեի կատարման գծով ՀՀ ԲՆ գծով 2017 թ ՀՀ պետական բյուջեն կատարվել է 93%-ով: 3193.63 մլն.դրամ ճշտված  բյուջեի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 2970.34 մլն.դրամ: Նախարարության համակարգի 10 պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովվել է 100%-ով տոկոսով: 2017 թ համաձայն <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի` թվով 14 համայնքներին կատարվել է սուբվենցիաների տրամադրում 131.080 մլն. դրամի չափով:  
  1. Փաստաթղթաշրջանառություն
2017թ-ի հուլիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարի  N225-Ա հրամանով հաստատվել է նախարարության նոր գործավարության կարգը։ 2017թ.-ի դեկտեմբերի 22-ի դրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության քարտուղարության ընդհանուր բաժնում մուտքագրվել է 16659, և ելք է եղել 9947 գրություն:   Քաղաքացիներից և  իրավաբանական անձանցից  ստացվել է 2066 բնապահպանական բնույթի գրություն, որից թղթային տարբերակով՝ 691, էլեկտրոնային՝ 1375 գրություն: Այսպիսով ՀՀ ԲՆ-ում 2017թ-ին մուտքագրված գրությունների 33%  ստացվել է թղթային տարբերակով, իսկ 67% էլեկտրոնային տարբերակով։ 2016թ-ին էլեկտրոնային եղանակով ստացված գրությունները կազմել են մոտ 40%։ Իրավաբանական և ֆիզիկական անձիք հնարավորություն ունեն ոչ միայն էլեկտրոնային տեսքով ներկայացնել իրենց դիմումները, այլև ստանում են իրենց պատասխանը էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն կրճատում է քաղաքացիների պատասխանները ստանալու ժամանակահատվածը` մեծացնելով նախարարության կողմից մատուցվող ծառայությունների օպերատիվությունը և նվազեցնելով  քաղաքացի – պետական ծառայող շփումը: ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ-ներ         «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ Ներդրվել են օդերևութաբանական բնագավառի ժամանակակից սարքավորումներ, շուրջ 35%-ով կրճատվել են ընկերության ծախսերն ու աշխատակիցների թվաքանակը, «Զվարթնոց» օդանավակայանում գործող օդերևութաբանական ծառայության սակագինը ս թ հուլիսի 1-ից նվազեցվել է 10%-ով, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սթ փետրվարի 1-ից իրականացվում է անվճար սպասարկում: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ. 1)  Հուլիսի 8-ին իրականացվել է Խուստուփ վրանային ճամբարի բացումը: 2) Օգոստոսի 10-ից  12-ը  ՊՈԱԿ-ը Խուստուփ վրանային ճամբարում կազմակերպվել է «Ուսանողական ամառ Կապան–2017» երիտասարդական փառատոնի վրանային միջոցառումը: 3) Oգոստոսի 25-ից 27-ը ՊՈԱԿ-ը կազմակերպել է Խուստուփ վրանային ճամբարում ԻՄՓԱՔԹ ակումբների մասնակիցների համար կրթական ճամբար: 4) Տարվա ընթացքում «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներ են այցելել տեղացի և  օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ թվով 1014 հոգի:   «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան» ազգային պարկում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 2014-2016թթ ժամանակահատվածում ապօրինի հատված շուրջ 10000 ծառ։ Գործերը հանձնվել են իրավապահ մարմիններին։ Ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով առավել ռիսկային 3 տեղամասերում` Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում պահպանությունն իրականացվում է մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով: Անցում է կատարվել պահպանության շուրջօրյա ռեժիմին: Իրականացվել են տարեկան հերթական ստուգումներ, հայտնաբերվել են 116 անտառխախտման արձանագրություններ՝ 1083 ապօրինի հատված ծառերի համար:   Իրականացվել է՝ հակահրդեհային նշանակության ճանապարհի կառուցում' 2 կմ, հակահրդեհային նշանակության ճանապարհի վերանորոգում' 4 կմ, հանքայնացված շերտերի խնամք' 1 կմ:       «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ 1) Պահպանություն <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների  կողմից 2017թ. ընթացքում կազմվել են 130 իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որից 87-ը ապօրինի ձկնորսության և ապօրինի խեցգետնի որսի վերաբերյալ, 10 ապօրինի շինարարության, 13՝ ռելիեֆի խախտման, 7՝ ապօրինի ծառահատման, 2՝ ապօրինի աղբաթափման, 1՝ ապօրինի մետաղական տաղավարի տեղադրման, 8՝ ապօրինի արածեցման դեպքերի վերաբերյալ: 130 արձանագրություններից 71-ը ուղարկվել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժին, այնուհետև վերանվանումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային  բաժին: Ստուգայցերի ընթացքում առգրավվել են  313 հատ ձկնորսական ցանց, 99 հատ խեցգետնաորսիչ, 3392 հատ սիգ տեսակի ձուկ,  շուրջ 65 կգ խեցգետին: Ձկները հանձնվել են մանկապարտեզներին ու հիվանդանոցներին, իսկ խեցգետինը՝ կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ: 2) Հողի վարձակալություն Ազգային պարկի տարածքներից հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերով 15.12.2017թ դրությամբ հավաքագրվել է 1571 միլիոն դրամ, 2016 թ. 141.8 միլիոն դրամի փոխարեն։ Ազգային պարկի կողմից 2017 թ. ՀՀ առաջին ատյանի դատարաններ 82 հայց է ներկայացվել անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ը` ներառել են նաև պայմանագրի լուծման պահանջ։ 2017 թ. լուծվել է 14 պայմանագիր:         3) Անտառտնկման աշխատանքներ 2017 թ իրականացվել են 8.18 հա անտառտնկման և 38644 հատ կոճղաշիվային վերականգնման աշխատանքներ:  Հիմնվել է 2.5 հա տնկարանային տնտեսություն, որից 1 հա-ը՝ դպրոցական հողամաս է: Բելառուսի Հանրապետության աջակցությամբ կիրականացվի անտառտնկարկ 9,95 հա-ի վրա։          4) Ապամոնտաժված շենք-շինություններ Հաշվառված 4729 ապօրինի շինություններից 2006 թ.-ից ապամոնտաժվել է 831 շինություն, որից միայն 2017 թ. ապամոնտաժվել են թվով 186 շինություններ`
  • 60 հատ ափամերձ տարածքի տնակներ
  • 9 հատ մայրուղու հարևանությամբ գտնվող տնակներ
  • 1 հանգստի գոտի ամբողջությամբ (ներառյալ 2 հատ 1 հարկանի և 1 հատ 2 հարկանի քարե հանգստյան տներ, 1 քարեպարիսպ` 210 գծմ, h=2մ)
  • 98 հատ բետոնե հիմքերով տաղավարներ,
  • 5 հատ ինքնաշեն սանհանգույց:
Ապամոնտաժվել և տարածքից դուրս են բերվել նաև 3 տարածքների ցանկապատեր, 1 մեքենայի կարկաս: 2016-2017 թվականներին որևէ ապօրինի կառույց չի ավելացել:     5)  Հանրային լողափեր Ազգային պարկի տարածքում ստեղծվել է 8 հանրային լողափ՝ ընդհանուր 28.16 հա մակերեսով:  Ազգային պարկի տարածքում կա առանձնացված ևս 3 լողափ, որից 2-ը Շորժա համայնքին հարակից հատվածում (0.4 հա և 0.6 հա), իսկ 3-րդը ստեղծվել է 2017 թ Մարտունի համայնքի միջոցներով և ազգային պարկի աջակցությամբ՝ 2.0 հա մակերեսով: Հանրային լողափերում 2017 թ օգոստոս ամսին հանգստացողների թիվը օրեկան միջինը կազմել է 4200-4700 մարդ, առանձին օրերին հասել է մինչև 7000 մարդու (ըստ Սևան համայնքի տուրիստական տեղեկատվական կենտրոնի տվյալների): 6) Կեղտաջրերի մաքրման կայաններ Տարածքում նախկինից տեղադրված են 7 մաքրման կայաններ, 2017 թ. տեղադրվել են ևս 3-ը: Ներկայում ընթանում են 2 մաքրման կայանի տեղադրման աշխատանքներ։  Տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են իրենց կողմից օգտագործվող տարածքներում մինչև 2018 թ հուլիս ամիսը տեղադրել մաքրման կայաններ: Մնացած տնտեսվարող սուբյեկտների տարածքներում մաքրման կայանների տեղադրման աշխատանքները ընթացքի մեջ են: 7) Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի արդյունագործական պաշարները  ըստ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2016-2017թթ.
Ձկնատեսակ Արդյունագործական պաշարը, տ
2016թ 2017թ
Սիգ 450 554
Սևանի իշխան (ընդհանուր պաշարը) 1.0-1.5 17
Խեցգետին 4582 2600
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներից ծայրահեղ վատ վիճակում են գտնվում  կողակի և բեղլուի  պոպուլյացիաները, որի համար անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այս արժեքավոր ձկնատեսակների պահպանության և արհեստական վերարտադրության ուղղությամբ։ <<Խոսրովի անտառ» պետական արգելոց>> ՊՈԱԿ Գիտական ուսումնասիրություններ են կատարվում հրդեհի հետևանքների վերհանման, արգելոցի և արգելավայրերի ֆլորայի ու ֆաունայի գենոֆոնդի պահպանման ուղղությամբ: Նախնական հաշվարկներով հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝ 365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Հրդեհված տարածքում գտնվող կաղնու անտառները քիչ են վնասվել: Հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառները և խոտածածկը: Հրդեհից մոտ մեկ ամիս անց, այրված տեղամասերում արդեն նկատվել և արձանագրվել են խոտաբույսերի և ծառաթփային բույսերի վերականգնման պրոցեսները: Սա փաստում է, որ արմատային համակարգը չի վնասվել: Այրված տարածքի չափերը և վիճակի վերաբերյալ ճշգրտված տվյալները կպարզվեն բազմակողմանի ուսումնասիրություններից և 2018 թ. գարնանը ծառերի աճի ընթացքը պարզելուց հետո: Նշված տարածքում առկա են բազմաթիվ չվնասված անտառային կղզյակներ, իսկ այրված խոտածածկով տեղամասերում կան սևացած բնով առանձին ծառեր, որոնց կանաչ զանգվածը վնասված չէ։ Հրդեհի ժամանակ չվնասված անտառային կղզյակները ապաստարան են ծառայել որոշ կենդանիների համար և հետագայում էլ կնպաստեն անտառային էկոհամակարգերի բնական վերականգնմանը։ Հաշվի առնելով գիհի ծառատեսակների /գիհի բազմապտուղ- Juniperus polycarpos, գիհի կլորավում - J.hemisphaerica, գիհի երկարատերև - J. oblonga/ խեժի պարունակությունը, արագ բռնկման առանձնահատկությունը և ուժեղ քամու առկայությունը գիհու հրդեհաշիջման աշխատանքները ընդանում էին ավելի բարդ։ Հրդեհի տարածման հիմնական նպաստող հանգամանքը բուսածածկի տակ գտնվող, տարիներով կուտակված հումուսի /թաղիքի/ առկայությունն էր, որը այրվում էր առանց տեսանելի կրակի բոցի և կրակը տարածվում էր մեկ ծառից /հիմնականում գիհի/ մյուսը ցերեկային ժամերին, երբ ջերմաստիճանային ֆոնը ավելի բարձր էր։ Հրդեհի առաջին օրերին հրդեհի տարածմանը նպաստում էին նաև լանջերի վրա այրվող առանձին ծառերի բնի հիմքում գտնվող շիկացած քարերը, որոնք գլորվելով ներքև առաջացնում էին հրդեհի նոր օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են շուրջօրյա գրաֆիկով/ժամանակացույցով մինչև սեպտեմբերի 10-ը` ԱԻՆ աշխատակիցների և արգելոցի անձնակազմի կողմից։ Կրակի օջախներ կային Փոքր և Մեծ Դորախների տարածքներում, քարափների եզրերին, կաղնի և բազմապտուղ և թփանման գիհիների գտնվելու վայրերում։ Տարածքներում կատարած դիտարկումների արդյունքում արձանագրվել են կենդանի օձերի, մողեսների տարբեր տեսակներ, լիովին այրված տեղերում կրծողների կողմից թարմ բների անցքեր, գիշատիչ թրչուններ, գորշ արջ և այլ գիշատիչ կաթնասունների հետքեր և դրանց արգասիքներ /գրեթե ամենուր/: Մինչև հրդեհի սկսվելը կենսակերպի առանձնահատկությունների և ծայրահեղ չոր ու շոգ եղանակային պայմանների հետ կապված մանր կենդանիների մեծ մասը գտնվել են թաքստոցներում: Որոշակի վնաս են կրել անողնաշար կենդանիներից ուղղաթևերը /մորեխներ/, որոնք ակտիվ են ուշ ամռան ժամանակահատվածում: Խոշոր կենդանիների այրված մնացորդներ չեն հայտնաբերվել: Կրակի օջախների հայտնաբերման աշխատանքները տարածքում բարդ էին, քանի որ թաքնված կրակը տարածվում էր տարիներով կուտակված թաղիքով և հումուսային շերտով։ Այդ դեպքում ծխի առկայությունը շատ փոքր էր և կրակի օջախները հնարավոր էր դառնում հայտնաբերել շատ մոտ տարածությունից։ Ներկայումս WWf-ի կողմից մշակվում է <<Խոսրովի անտառ>> պետարգելոցի նոր 2018-2025 թվականների կառավարման պլանը, որտեղ առանձին բաժնում ներկայացվելու է արգելոցում հրդեհի հետևանքով այրված տարածքների/էկոհամակարգերի բնական Ճանապարհով վերականգնումն ապահովող միջոցառումները: Մեծ ուշադրություն է հատկացվելու <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցին հարակից համայնքների սոցիալ տնտեսական բնութագրին և շահագրգիռ կողմերի հետ արգելոցի մասնակցային կառավարման հնարավորություններին: Մասնակցային կառավարման գործողություններն ուղղված են լինելու արգելոցի և դրա պահպանման գոտու բնական էկոհամակարգերի պահպանությանը և բարելավմանը, արգելոցում և հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև տուրիզմի և ռեկրեացիայի զարգացմանը:    ՊՈԱԿ-ի տարածքում ներառված «Գիլանի» տարածքում գյուղացիական տնտեսություններին պատկանող պետական գրանցում ստացած գույքի փոխհատուցման խնդիրները կարգավորելու նպատակով 2017թ հունիսի  26-ի ՀՀ բնապահպանության նախարարի N197-Ա հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ։  Կատարվել են առանձին շենք-շինությունների գնահատում (բացառությամբ տնկված ծառերի): Աշխատանքներն ընթացքի մեջ են:         Օգոստոսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցներն արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասում հայտնաբերել են էլեկտրահարումով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների։ Որսագողերը հասցրել էին որսալ «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ։ Հարուցվել է քրեական գործ:       2017թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոց է այցելել 1252 զբոսաշրջիկ, որից 802՝ վճարովի և ստացվել է  2 034,5 հազ.դրամ գումար: <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ Երևան-Գառնի մայրուղու հատվածում <<Ջրվեժ>> անտառպարկի շուրջ 400 գծ/մ ցանկապատվել է: <<Ջրվեժ>> անտառպարկը համալրվել է ֆլորայի նոր ծառատեսակներով՝ Ալբիցիա Լենքորանյան, Խուրմա կովկասյան, Այլանթ, Բարդի Կանադական, Սոճի Հիմալայան, Կեղծթսուգա կենիատերև: Իրականացվել են գիտաճանաչողական, էկոդաստիարակչական, էկոկրթական միջոցառումներ, իսկ Երևանի պետական համալսարանի և այլ կրթական համալիրների հետ կնքվել են նոր պայմանագրեր և համաձայնագրեր նշված ուղղություններով: Ստեղծվել է նոր վարդանոց և տնկվել շուրջ 700 վարդի թուփ։