Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել Անգլիայի Պրեմիեր լիգան (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-25.12.

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավ հնարավորություն ունի վերադառնալու Գերմանիա, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում լքել Անգլիայի Պրեմիեր լիգան», - հայտարարել է գերմանացի հայտնի փորձագետ Լի Պրայսը: Ըստ նրա` հայ ֆուտբոլիստը ցանկություն ունի տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ» կամ «Տոտենհեմ»: Առաջին տարբերակն ավելի իրատեսական է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղուց է ձգտում ձեռք բերել «զինագործների» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ում լավ ճանաչում է դեռեւս Մադրիդi «Ռեալ»-ում աշխատելիս: Իսկ ահա ըստ Daily Star թերթի, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս մեկ տարբերակ ունի Հենրիխ Մխիթարյանին համարժեք ֆուտբոլիստով փոխարինելու համար: Ժոզե Մոուրինյոն հետաքրքված է նաեւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով: Ինչպես նշում է լրատվամիջոցը, մանչեսթերյան ակումբը հնարավոր է բանակցություններ սկսի բրազիլացի խաղացողին ձեռք բերելու համար, որի ընթացքում կարող է ներգրավել նաեւ հայազգի ֆուտոլիստին: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել իտալական «Ինտեր» ակումբը, որն արդեն բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ 28-ամյա կիսապաշտպանին վարձակալելու համար՝ հետագայում ձեռք բերելու համար: Այսօր Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում նոր լուսանկար է հրապարակել եւ  շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղել բոլորին՝ Սուրբ Ծննդյան տոնի առիթով: