A
A
Տոնածառի տակ, կասկածելի արկղում հայտնաբերվել է անհայտ հեղուկով լի 3 շիշ. լրացված (տեսանյութ)
13.50 Հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: