Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտասի պողոտայում կրակոցներ են արձակվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն
a409c1454a4219e58d2ec093415959b4

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: