«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ

ԱՊԼ-ի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ: Հանդիպմանը հաշիվը 27-րդ րոպեին բացեց Ջեյմի Վարդին:

Առաջին խաղակեսի վերջնամասում Խուան Մատան նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին առաջ մղեց մանկունյանիցներին՝ իր հաշվին դուբլ գրանցելով:

Ավելացված ժամանակի վերջին րոպեին «աղվեսները» խուսափեցին պարտությունից՝ չնայած մնացել էին 10 հոգով: Գոլի հեղինակ դարձավ Հարի Մագուաերը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ եկավ 83-րդ րոպեին:

——————

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է այսօր Անգլիայի առաջնությունում կայանալիք «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը խաղը կսկսի պահեստայինների նստարանին:

Նշենք, որ «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղով կավարտվի Անգլիայի առաջնության առաջին շրջանը: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում՝ այտեղ կամ այստեղ
  կամ այստեղ