Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցրեց 6-րդ տեղը

Սպորտ
a1chess-barca-23.12.

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված «Sitges» միգազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել:   Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց իսպանացի միջազգային վարպետ Խայմե Սանթոս Լատասայի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող մյուս շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով: Արդյունքում, չորս հոգի վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 2-5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ շախմատիստ Չիտամբարամ Արավինդը, որը կես միավորով առաջ անցավ արդեն վերը նշված քառյակից:   Հրանտ Մելքումյանը բարձր վարկանիշի հաշվին ի վերջո զբաղեցրեց 6-րդ տեղը եւ արժանացավ 700 եվրո պարգեւավճարի: