Ինչպես է սիգը հասնում Երևան, եթե արգելված է որսը. Econews.am (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճում որս իրականացնելը խստիվ արգելված է: Այսօր, երբ Բնապահպանական և ընդերքի տեսչության աշխատակիցները, մի քանի լրագրողների և ոստիկաններին հետ միասին ստուգայց էին կատարում Երևանի փողոցներով և առգրավում վաճառվող սիգ տեսակի ձկները, վաճառողները վրդովվում էին՝ ասելով, թե այս դեպքում ինչո՞ւ և ինչպե՞ս է սիգը հասել Երևան, ինչպե՞ս են արգելքի առկայությամբ ձկնորսները որս կատարում:

  Ի դեպ, վրդովվում էին ոչ միայն վաճառականները, այլև անցորդները կամ ապօրինի վաճառվող սիգի հնարավոր գնորդները, ովքեր ամոթանք էին տալիս օրենքի պահանջը կատարող անձանց և լրագրողներին: 

Ավելին՝ աղբյուրում` Econews.am