Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովի ճեպազրույցը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov1

«Հայաստանի Հանրապետության քվեարկությունը ՄԱԿ-ում անակնկալ չէր, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանը մնում է խնդրին բացառապես բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այն գնահատականները, թե իբր ՀՀ-ն կարող էր չմասնակցել քվեարկությանը, դրանք չեն բխում ոչ խնդրի կարգավորման տրամաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից: Մենք քվեարկության ժամանակ առաջնորդվել ենք ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվել ենք Հայաստանի պետական շահերով»,- ասաց ՀՀԿ խոսնակը: