Դստեր մահից հետո 67 տարեկանում սկսել է նկարել (տեսանյութ)

67-ամյա Վարդուհի Խաչերյանը 3 տարի է, ինչ սկսել է ստեղծագործել՝ նկարում է և գրում: 37-ամյա դստերը կորցնելուց հետո ստեղծագործելու մեջ գտավ սփոփանք:

«Սկսեցի նկարել, բայց չգիտես ինչու ինձ այդ ցավերից, վշտից հետո ինչ-որ մեկը սկսեց ինձ օգնել։ Ես չզգացի, թե ինչպես եմ նկարում, ինչ եմ զգում, ինչ-որ հզոր ուժ ինձ վերևից օգնեց, երևի Աստծո հզոր ուժն է,- ասում է նա,-ես այդ նկարը տեսնում եմ, գալիս է նկարը աչքիս առաջ, նոր նկարում եմ։ Հենց այնպես չեմ նկարում»:

Կտավներում իր ապրած կյանքն ու հոգեկան ներաշխարհն են: 37 կտավ ունի, որոնք ամռանը ցուցադրվել են Նարեկացի արվեստի միությունում:

Ծնունդով Երևանից է: Ծնողները, Եղեռնից մազապուրծ լինելով, հաստատվել են հայրական կողմը՝ Ֆրանսիայում, մայրականը՝ Վրաստանում: Որդին ընտանիքի հետ այժմ Ֆրանսիայում է բնակվում: Դստեր և ամուսնու մահից հետո մնացել է միայնակ. թոռնիկներն ու քույրն են երբեմն այցելումն:

Ավելին՝ տեսանյութով