ՄԱԿ ԳԱ-ն հաստատել է Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւը (տեսանյութ)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրների ֆինանսական օգնությունը, որոնք անհամաձայնություն են հայտնել Երուսաղեմի հարցով Սպիտակ տան տեսակետի հետ: