Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենին (տեսանյութ)

Պաշտոնական
9638_hq

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար Օդրի Օզուլեն կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։ Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բանագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվեց, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր գանահտեց երևանյան գագաթաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը։