ԵԼՔ-ի 10 ընդմիջումից հետո 11-րդը վերցրեց ՀՅԴ-ն

Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց վերջին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՅԴ կուսակցության պատգամավոր Աղվան վարդանյանը հայտարարեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի, Դաշնակցությունը վերցնում է 20 րոպե ընդմիջում։ Նշենք, որ սա թվով 11-րդ ընդմիջումն էր: Նախորդ 10-ը վերցրել է ԵԼՔ-ը։