«Մի հատ Նիկոլ տես ինչ օրն ա քցել մեզ՝ սարքել կուռկուռի ձագ». Ս. Սարոյան. Առավոտ (տեսանյութ)

«Գոնե դեմ քվեարկեն, ոչ էլ քվեարկության են մասնակցում։ Էդի լա՞վ բան ա, է, որտեղ անցավ էդ դիրքորոշումը, ոչ մի տեղ, քվեարկինք անցավ, հա էլ Նիկոլը թող ճղի իրան, երկու ժամ էլ ավել կմնանք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Նա վրդովված էր «Ելք» խմբակցության պահվածքից: Ինքը վատառողջ է եւ նյարդայնանում է անընդհատ 20-րոպեանոց ընդմիջումներից: Ընդմիջումների ժամանակ Մանվել Գրիգորյանն էլ դահլիճից դուրս է գալիս դժգոհ դեմքով եւ փնթփնթալով:

Լրագրողներից մեկը նկատեց`ՀՀԿ-ականները խոսում են խորհրդարանական երկրի, ընդդիմադիր խմբակցությունների իրավունքների մասին: Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Էդ չենք անո՞ւմ։ Մի հատ Նիկոլ տես ինչ օրն ա քցել մեզ. սարքել կուռկուռի ձագ»։

Ամբողջական հոդվածը` այստեղ