Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է

Քաղաքականություն
ishxan-barsexyan

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի համար այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան «Շտապ օգնություն»  էր հրավիրվել:  Դատավարության հենց սկզբում Իշխան Բարսեղյանը հայտարարել էր, որ գլխապտույտ ու  սրտխառնոց ունի եւ նիստին  ի վիճակի չէ մասնակցել:  Նա դատավոր Վաչե Մարգարյանին տեղեկացրել էր, որ ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, այդ ժամանակ ճնշումը եղել է 170/100:  Դատարան հրավիրված  բժիշկն էլ  դատավարության մասնակիցներին  հայտնել է, որ Իշխան Բարսեղյանի մոտ հիպերտոնիկ հիվանդություն է ախտորոշվել, նրան համապատասխան դեղորայք է տրվել: Մինչ դեղորայքը ընդունելը՝ Իշխան Բարսեղյանի  ճնշումը եղել է 150/90: Այս պահին դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը հանդես է գալիս գործի վարույթը կասեցնելու միջնորդությամբ: