Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ1-ով դիմորդների համար մաթեմատիկա ու ֆիզիկա կդասավանդվի

Հասարակություն
schools-275

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ը նոր եթերաշրջանի ընթացքում նախատեսում է իրականացնել նոր կրթական հաղորդաշարի պատրաստում՝ «Բաց դաս», որն իր ուրույն ու կարևոր տեղը կզբաղեցնի «Առաջին ալիք»-ի կրթական-դաստիարակչական  հեռուստահաղորդումների շարքում: Հաղորդման նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվել բուհական քննություններին: Թողարկման մի մասում կլինեն մաթեմատիկա, մյուսում՝ ֆիզիկա առարկաները: Կդասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները: Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում: