Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուրավոր երեխաներ միաժամանակ սկսել են լացել. շոուն չի ցուցադրվել

Կարևոր լուրեր Հասարակություն
fiksiki

Երևանում նախատեսվող «Ժամանակի փրկիչներ» ֆիքսիկների շոու մանկական մյուզիքլի ներկայացումները չեղյալ են հայտարարվել։ Սա, իհարկե, առաջին դեպքը չէր, երբ Երևանում համերգը կամ միջոցառումը չի կայանում, բայց եթե ուրիշ դեպքերում հանդիսատեսը հիմնականում մեծահասակներն էին, ապա այս դեպքում թիրախում երեխաներն էին։ Ներկայացման տոմսերի վաճառքով զբաղվողներից մեկը, որ չուզեց ներկայանալ ,եզ հետ զրույցում նշեց, որ ինչքան հնարավոր է եղել՝ զգուշացրել են ծնողներին, որ ներկայացումները չեն կայանալու։ Տոմսերի գումարները վերադարձվել են։ «Ներկայացումները չեղարկվել են, որովհետև պայման է խախտվել։ Ներկայացմամբ զբաղվող ռուսական խումբն իր պայմաններում նշել էր, որ տոմսերի առնվազն 50 տոկոսը պիտի վաճառվի։ 3000 տոմսից վաճառվել էր մոտավորապես 800-ը։ Միակ պատճառը սա է եղել»,- ասաց կազմակերպիչը։ Նրա խոսքերով՝ իրենք արդեն պատասխանատվություն չեն կրում, որ վաճառքը չի ապահովվել։ Ծնողներից մեկը փաստեց, որ իրեն նախապես զգուշացրել էին, բայց կային նաև անտեղյակ ծնողներ, որոնք գնացել էին ներկայացմանը։ Ներկա եղած հարյուրավոր երեխաներ, իմանալով, որ ներկայացումը չի կայանալու, միաժամանակ սկսել են լացել։ Փորձեցինք կավել նաև «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» Արամ Խաչատրյան համերգասրահի աշխատակիցների հետ, բայց զանգերին պատասխան չեղավ։