Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը 6-րդ անգամ ընդմիջում վերցրեց. ՀՀԿ-ականները ներողություն են խնդրում լսարանից

Քաղաքականություն
Elq

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն 5-րդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում ` օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավարությունից. Նիկոլ Փաշինյանն առաջին ընդմիջումը վերցրեց, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց  «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի երկրորդ քվեարկության մասին։ Առաջին ընդմիջումից հետո, երբ Բաբլոյանն առաջարկեց առանց ընդմիջումների հարցերը քվեարկության դնել և ավարտել արտահերթի աշխատանքները, Նիկոլ Փաշինյանը կրկին օգտվեց ընդմիջում վերցնելու հնարավորությունից ։ Այնուհետեւ երբ ԱԺ նախագահը հայտարարեց Սահմանադրական դատարանի մասին օրենքի քվեարկությունը, «Ելք» խմբակցության ղեկավարը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց և այդպես շարունակ։ Այս առիթով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում ցավ է հայտնել. « Ցավում եմ ԱԺ դահլիճում ստեղծված իրավիճակի համար և ներողություն եմ խնդրում լսարանից...»։ Նույնաբովանդակ գրառմամբ է հանդես եկել նաև ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը. «Հարգելի քաղաքացիներ, ընտրողներ, սիրելիներ, ԱԺ դահլիճում սեղծված իրավիճակի համար ներեցեք, ըմբռնումով մոտեցեք, քանի որ մենք հարգում ենք ԱԺ Կանոնակարգը, յուրաքանչյուր պատգամավորի իրավունքը եւ սա է պատճառներից մեկը, որ 20 րոպեների շքերթ է, որի պատճառով չի ստացվում ԱԺ այս պահի բնականոն աշխատանքը, թեպետ սա եւս աշխատանքի Կանոկարգով պայմանավորված ընթացք է...Դե, ժողովրդավարությունը նաեւ այսպիսին է»։