«Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի եկեք». Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին (տեսանյութ)

 «Ամեն ինչում մեղադրում են «Ելքին», թե «Ելքը» չի հասկացել, չգիտի կամ ուզում է ինչ-որ բան ցույց տալ: «Ելքը» հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին ամենաշատը մասնակցած խմբակցությունն է,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

 «Մենք միշտ դահլիճում ենք՝ ի տարբերություն շատերի, ովքեր այստեղ մեզ մեղադրում են, մենք միշտ ներկա ենք, ոչ մի բացակա չենք ունեցել: Մեզ չհասկանալու մեջ մեղադրելն ամբողջ խորհրդարանին մեղադրել է: Պարոն Հարությունյանի ասածը մեզ են վերագրում: Ժողովուրդ ջան, ես համարում եմ, որ Դավիթ Հարությունյանն այսօրվա կառավարության ամենագրագետ նախարարներից մեկն է, բայց Դավիթ Հարությունյանը «Ելք» դաշինքից չէ, ու Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի եկեք, ինքը ձեր ՀՀԿ-ից է, ու, եթե ձեր անդամն ինչ-որ բան սխալ է ասել, այդ հարցերն իրար մեջ պարզեք»:

Ելք խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում նշեց, որ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն առաջին ընթերցմամբ  չի անցել:  «Պետք է արժանապատվություն ունենալ,  փաստը արձանագրել ու կրկին դնել  քվեարկության»: