Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը հավսար-զգաստից բացի, ուրիշ ձեւ չպետք է էստեղ կանգնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
9snEa2m3iZs

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը պետք է վերաքվեարկության դրվի, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Տպավորություն է, որ ընդհանրապես տարբեր դահլիճներում երկու զուգահեռ նիստեր են տեղի ունենում, և իրար չենք լսում: Կանոնակարգի 60-րդ հոդվածը բոլոր էդպիսի դեպքերի համար նկարագրություն է տալիս: Եթե տեղի է ունեցել այնպիսի խախտում, որը կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա, առանց քննարկման տեղի է ունենում վերաքվեարկություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եք ցույց տալ, որ դուք վիճակին տիրապետում եք, որ ձեր դեմ խաղ չկա՞` կուզեք կասեք 63, կուզեք կասեք 68, կուզեք կասեք` 79: Է ասեք 79: Ուզու՞մ եք ցույց տալ, որ տիրապետում եք իրավիճակին` դրեք վերաքվերակության: Ու ստեղ տղայական հարցը չի, ստեղ օրինականության հարց ա, խորհրդարանական կուլտուրայի հարց»: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ օրենքն առաջին ընթերցմամբ չի ընդունվել ու այստեղ որևէ կասկած չկա: Նա նաև անդրադարձավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկվա ելույթին՝ այն գնահատելով ոչ պատշաճ. «էս ի՞նչ ձեւ է, նախարարը հավսար-զգաստից բացի, ուրիշ ձեւ չպետք է էստեղ կանգնի...Ուզում եք ցույց տալ, որ ձեր դիմաց խաղ չկա՞»։ Ավելին՝ տեսանյութով