Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ԵՄ պայմանագրից հետո Ռուսաստանի պաշտոնական վերաբերմունքը դրական է եղել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant-Meliq-Shahnazaryan

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ամփոփելով տարին, 2017-ը բոլոր տեսակի ցնցումներից զուրկ է համարում՝ 2016-ի հետ համեմատած:  Ըստ նրա՝ 2017-ին հայկական կողմը կարողացել է փոխել մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում և հանդես եկել ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ, որն առաջին անգամ բարձրաձայնվել է Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ. «Խոսք էր գնում ոչ թե միայն միջանցքը պահպանելու մասին, այլ նաև ասվում էր, որ պատրաստ է զիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում հայկական երկրորդ պետության անվտանգությանը: Դրանով ցույց տրվեց, որ հայկական կողմը ավելի նեղացրել է զիջումների պատրաստ իր քաղաքականությունը»: Պարոն Մելիք-Շահնազարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին: Պետական մակարդակով դրական արձագանք է տեսել ռուսների կողմից ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո, իսկ բացասական ալիքը, որն առաջացավ, զուտ ԶԼՄ-ների արտահայտած վերաբերմունքն էր, որը հետո կարծես թե շտկվեց. շուրջ 10 լրատվամիջոցներ դրական են արտահայտվել Հայաստանի մասին: Սա առաջացրեց ասուլիսին մասնակից լրագրողների վրդովմունքը:   Մանրամասները՝ տեսանյութում