Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայելեք գնաճի բերկրանքն ու թշվառությունը. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4SRwTf8M2TM

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պետք է տեղի չունենար, սա տխուր պրակտիկա է»,- այսօր ԱԺ-ում երեկվա քվեարկություններին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա իր խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանի «շփոթությամբ» կոճակ սեղմելուն անդրադառնալով՝ մեղադրեց կառավարությանը. կառավարությունն է մեղավոր այս ամբողջ շիլաշփոթի համար: Միքայել Մելքումյանը հորդորեց ԱԺ ղեկավարությանը, որ պահանջեն կառավարությունից ժամանակին բերել օրենքները. «Հունվարի 1-ին մնացել է 10 օր, կլինի գնաճ, սալյարկան թանկանալու է, բենզինը թանկանալու է, սեղմված գազը թանկանալու է, հիմա էլ բերեցին հանրային սննդի օբյեկտների վրա հարկային բեռը մեծացնում են: Խնդրեմ, վայելեք գնաճի բեռն ու բերկրանքը, Ծառուկյան դաշինքը չի մասնակցելու այս քվեարկություններին»: Ավելին՝ տեսանյութով