Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կրկին արտոնություն տվեց Գագիկ Ծառուկյանի ընկերությանը

Քաղաքականություն
tcarukyan

Կառավարությունն այսօրվա նիստում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սոլար» ընկերությանն արտոնություն տվեց։ Ընկերությունը Հայաստան կներմուծի տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը՝ ազատվելով ներմուծման մաքսատուրքից։  «Մուլտի սոլար»-ը հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերի 13-ին և դրա սեփականատերերը Գագիկ Ծառուկյանն ու Զարե Բալասանյանն են։  Հիշեցնենք՝ կառավարությունն առաջին անգամը չէ, որ նորաստեղծ այս ընկերությանը արտոնություն է տալիս։ Նոյեմբերի 23-ին կառավարությունն իր հերթական նիստում որոշել էր, որ ընկերության կողմից դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելու է 3 տարի ժամկետով: