Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա վերջին տարին լինի, որ բոլորին ենք սուբսիդավորում». վարչապետը՝ ջրի սակագնի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
1092fabe634cc762676df131f3888c50

Կառավարության նիստին այսօր Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ 2018-20թթ. միջնաժամկետ ծրագրերում նախատեսում են 8 ոլորտներում սուբսիդավորում իրականացնել։ Այդ ոլորտներից են` հացահատիկային սերմնարտադրության զարգացում, գյուղատնտեսական տեխնիկայի ու լիզինգի, վարձակալություն, վարկային միջոցների, վարկերի տոկոսների եւ այլնի սուբսիդավորում։  Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Վեոլիաջուր» ընկերության կողմից խմելու ջրի սակագների մեղմացման նախագիծ. «Նոյեմբերի 7-ին ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ` վերանայելու համար սակագինը` առաջարկելով 194 դրամ սահմանել։ Արդյունքում, հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին բավարարվել է ընկերության հայտը` սահմանելով խմելու ջրի 191 դրամ սակագին։ Որպեսզի լրացուցիչ բեռ մեր ազգաբնակչության վրա չավելացնենք, առաջարկում ենք սուբսիդիա տրամադրել` սակագինը պահպանելով գործող` 180 դրամ սակագնի սահմաններում»։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց. «Բոլոր սպառողների՞ն է վերաբերում։ Սա վերջին տարին լինի, որ բոլորին ենք սուբսիդավորում. սուբսիդիան կվերաբերի միայն սոցիալապես անապահով խավին»։