Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» դաշինքը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)

Քաղաքականություն
tsarukyan-enfiajyan

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ սահմանադրությունը սարքեց ջնջոց՝ խախտելով բոլոր օրենքները եւ կատարվեցին անօրինական որոշումներ, այսօր ԱԺ-ում հայտարարեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Բավական չէ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությանը համարելով իրեն կցված ֆայլ , հսկայածավալ նախագծեր բերում եւ պարտադրում է խորհրդարանին, մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես կառավարության եւ խորհրդարանական մեծամասնությանը մտքի տիտանները որոշում էին՝ օրենքը սահմանադրական է, թե՝ ոչ: Ծառուկյան դաշինքը այս զոռբայությունը համարում է անընդունելի եւ ի նշան անհամաձայնության մենք լքում ենք նիստերի դահլիճը»: Ի դեպ, խորհրդարան էր եկել նաև Գագիկ Ծառուկյանը, որը նույնպես հեռացավ։ Հիշեցնենք, Խորհրդարանում քննարկվում էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը՝ երկրորդ ընթերցմամբ: