Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց անգլիական Լիգայի գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

Սպորտ
ըհ

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բրիստոլ Սիթիին» եւ դուրս մնաց հետագա պայքարից: 69-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերջապես վերադարձել է խաղադաշտ` փոխարինելով Զլատանին: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին «Յունայթեդը» գոլ է ընդունել և պարտվել: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը լքում է հետագա պայքարը:

  • Գոլերը` 1-0` Բրայան 51՛, 1-1` Իբրահիմովիչ 58՛, 2-1` Սմիթ 90+3՛:
Ժոզե Մոուրինյուն «Բրիսթոլ Սիթիից» կրած պարտությունից հետո հանդիպել է լրագրողներին. Կարծում եմ՝ մենք արժանի չէինք պարտության, բայց մրցակիցն ավելի հաջողակ էր: Նրանք գոլ խփեցին, երբ ոչ ոք չէր սպասում դրան, երբ մենք ավելի ուժեղ էինք: Առաջին կեսում նրանք բավական շատ աշխատեցին՝ ֆիզիկապես եւ բնավորությամբ: Բայց մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք երկրորդ կեսում, բոլորը սպասում էին մեր գոլին: Մենք երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին: Մենք պատրաստ էինք նաեւ լրացուցիչ ժամանակին, բայց նրանք խփեցին ամենաանսպասելի պահին: Նրանց համար սա մեծ օր էր: Մեծ թիմերն ավելի ցածր դիվիզիոնի թիմերի դեմ միշտ ռիսկային խաղ են ունենում: Դու անընդհատ մտածում ես, մտածում, մտածում, բայց վերջում՝ խաղացողների տարբեր մակարդակն ու խաղի նկատմամբ ունեցած մոտիվացիան շատ բան են փոխում: Նրանք հիանալի խաղացին, պայքարեցին կյանքի գնով: Սա գեղեցիկ օր էր ֆուտբոլի համար: Հաղթեց ավելի ցածր դիվիզիոնի թիմը: Մեծ օր էր նրանց համար: Իրականում՝ այսօր դաշտ դուրս եկած տղաները տարբերվում էին Պրեմիեր լիգայի վերջին խաղին մասնակցածներից եւ նրանք չեն լինելու հաջորդ խաղին: Կարծում եմ՝ նրանք հիանալի հնարավորություն բաց թողեցին խաղալ նաեւ կիսաեզրափակիչներում եւ ունենալ երկու խաղ ավել: Բայց չեմ ցանկանում մեղադրել ֆուտբոլիստներին, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալներ են: Սա այն դեպքը չէ, որ մեզ չի հետաքրքրում արդյունքը, կամ մենք չէինք կարող, կամ մենք չենք ամաչում: Ես կարծում եմ՝ նրանք մեծ կամքի ուժ ցույց տվեցին 0:1-ից հետո եւ կարողացան պայքարել մինչեւ վերջին վայրկյանը»,- ասել է Մոուրինյուն: https://www.youtube.com/watch?v=Xcw29fBp2TY