Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Բրիստոլ» - «ՄանՅու». Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է խաղին 

Սպորտ
Untitledswe

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները:   Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ կընդունի «Բորնմութին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուր կգնա Չեմպիոնշիպի առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցնող «Բրիստոլ Սիթիին»:   Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից առաջ հայտարարել էր, որ թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը, չնայած նա վաղուց չէր ընգրկվում թիմի հայտացուցակում: Պորտուգալացի մասնագետը չդրժեց իր խոստումը եւ երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ավագին վերջապես ընդգրկեց խաղի արձանագրությունում: Նա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին: «Մանչեսթեր Յունայթեդ» - Ռոմերո, Դարմիան, Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Բլինդ, Շոու, Մկտոմինայ, Պոգբա, Ռեշֆորդ, Մարսիալ, Իբրահիմովիչ: Պահեստայիններ - Մխիթարյան, Սմոլինգ, Պերեիրա, Էրերա, Մատա, Լինգարդ, Լուկակու «Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Ֆուտբոլասերներն այն կարող են հետեւել այստեղ   , այստեղ կամ այստեղ